Քաղաքական

28.06.2015 20:10

Բաղրամյան պողոտայի հարթակը պառակտվեց. միայն փոքրաթիվ մարդիկ լքեցին Բաղրամյան պողոտան (ուղիղ միացում, լրացված)

Բաղրամյան պողոտայի հարթակը պառակտվեց. միայն փոքրաթիվ մարդիկ լքեցին Բաղրամյան պողոտան (ուղիղ միացում, լրացված)

Բաղրամյան պողոտայում այսօր տեղի ունեցած ցույցի ժամանակ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ նստացույցի ընթացքում բոլոր մասնակիցների շրջանում ձևավորված գերակշռող կարծիքները հաշվի առնելով, քննարկելով բոլոր առաջարկները և համադրելով բոլոր մոտեցումները՝ «Ոչ թալանին նախաձեռնությունը հավատարիմ է մնում իր հայտարարություններին։

Շուշանյանը նշել է, որ նախաձեռնությունն առաջարկում է անցկացնել հանրային քննարկում, որի արդյունքում որոշողը կլինեն բոլորը և շարժումը ինքը կմիանա ժողովրդի որոշմանը։

–Արդյոք ինչքանով է նպատակաարման և անվտանգ մնալով այստեղ և շարունակելը, կամ անցնել պայքարի հաջորդ հարթակ, որտեղ կարող ենք ևս այլ անհնազանդություններ անել, այլ լծակներով պայքարել և ավելի ուրիշ միջոցներ գործադրել իշխանություններին ճնշելու համար։ Սա խաղ ու պար չի։ Հարցի լրջությունը գիտակցեք, ամեն մեկս պատասխանատու ենք կայացված որոշման համար։ Ես ինքս ձեզանից շատ եմ ուզում էստեղ մնալ ու հարցի լուծում ստանալ, բայց էստեղ մնալով մենք ֆիզիկապես պատրաստ չենք ծեծ ու ջարդի, ջրցանի, և այլ բաների։ Մենակ զոռբայությամբ չի։ Խնդրում և աղաչում եմ՝ չտրվեք ռադիկալ սադրանքների,–հայտարարել է Շուշանյանը։

Ի պատասխան՝ Բաղրամյան պողոտայում հավաքված հազարավոր ցուցարարները սկսել են վանկարկել՝ ամո՛թ։

Ու թեև ցուցարարների մեծամասնությունը դեմ է եղել Բաղրամյան պողոտայում նստացույցը դադարեցնելուն, Շուշանյանն ու «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները վայր են իջել հարթակ դարձած աղբամանների վրայից և հեռացել։

–Երթով գնում ենք Ազատության հրապարակ,–կոչ է արել Շուշանյանը։

Ցուցարարների գերակշիռ մասը, սակայն, չեն հետևել նրանց օրինակին, և չեն հեռացել։ Նրանք սկսել են վանկարկել՝ Բաղրամյա՛ն, Բաղրամյա՛ն։

Ոմանք էլ վերցրել են բարձրախոսն ու հայտարարել.

Մենք պիտի չպառակտվենք, մենք խաղաղ ենք եկել, խաղալ էլ պիտի մնանք։ Ով գրավում է և զիջում է, նա պարտվում է։ Ոչ մեկ չպիտի ընկրկի, ոչ մեկ չպիտի վախենա։

Իր հերթին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է՝ այստեղ մնացողները կմաքրվեն, ոստիկանական մեթոդներով կվերակագնենք երթևեկությունը՝ մի քիչ ավելի խիստ մեթոդներով։

Երևանի փոխոստիկանապետ Օսիպյան էլ հորդորել է՝ սթափվեք, և հեռացեք Ազատության պողոտա։

Ցուցարարները, սակայն, չեն հեռանում և նստել են գետնին։

Այժմ Բաղրամյան պողոտայում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվում։

Օսիպյանը զգուշացրեց, որ անչափահասները և հղի կանայք հեռանան Բաղրամյան պողոտայից։

Բաղրամյան պողոտան ազատելու համար ոստիկանությունը ցուցարարներին ժամանակ է տվել մինչև 23:00–ն։

Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ աղբամանների աջ և ձախ կողմերում ոչ սթափ վիճակում գտնվող երիտսարդներ կան, որոնք ունեն պայթուցիկ սարքեր։

Արդեն լրացել է մինչև 23:00–ն ոստիկանության տված ժամանակը, սակայն Վ.Օսիպյանը հենց նոր հայտարարեց, որ դեռ որևէ գործողության չեն պատրաստվում դիմել։

Փակ են Սայաթ-Նովա, Թումանյան, Տերյան և Իսահակյան փողոցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։