Գիշերը Բաղրամյան պողոտայում շարունակվել է անժամկետ նստացույցը։ Այս անգամ ևս ոստիկանությունն ուժ չի կիրառել ցուցարարների հանդեպ։
Ողջ գիշեր և վաղ առավոտյան, սակայն, կրքերը Բաղրամյան պողոտայում հանդարտ չէին։ Ցուցարարները տարբեր խմբերով, նաև՝ ընդհանուր, քննարկում էին իրենց հետագա քայլերը։ Մի զգալի մասն առաջարկում էր մնա՛լ Բաղրամյան պողոտայում մինչև չկատարվեն իրենց ներկայացրած բոլոր երեք պահանջները՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, նաև վերանայել նախկին սակագինը և պատժել ցուցարարների հանդեպ բռնի ուժ գործադրածներին։
Մյուս մասն էլ նույնպես առաջարկում էր հավատարիմ մնալ այդ երեք պահանջներին, սակայն փոխել պայքարի մարտավարությունը, օրինակ, նստացույցը տեղափոխել Ազատության հրապարակ կամ համաձայնել Սերժ Սարգսյանիառաջարկին։
Հայտարարվեց անգամ, որ եթե որևէ մեկն առաջարկի հեռանալ Բաղրամյան պողոտայից և փոխել երեք պահանջները, ապա դավաճան է։
Մի հարցում բոլոր ցուցարարները ու համակարգող խմբի անդամները համամիտ էին՝ ցանկացած որոշում կայացվելու ժողովրդի հետ համաձայնեցնելով։
Քննարկվում էր նաև «կենդանի պատ»–ին բարիկադներից այս կողմ, այսինքն ցուցարարների մոտ բերելու տարբերակը։ Նշվեց, որ ոմանք գալիս են, նկարվում և հեռանում, ոմանք էլ հայտնի մարդու անվան տակ անցնում են բարիկադից այն կողմ և կանգնում «կենդանի պատի» մոտ։
–Սադրիչներ կան,–հայտաարել են ցուցարարները՝ ընգծելով, որ «կենդանի պատը» բարիկադներից այս կողմ բերելը բխում է սադրանքները բացառելու նպատակից։
Այս պահին՝ Բաղրամյան պողոտայում (ուղիղ միացում)
Գիշերը Բաղրամյան պողոտայում շարունակվել է անժամկետ նստացույցը։ Այս անգամ ևս ոստիկանությունն ուժ չի կիրառել ցուցարարների հանդեպ։
Ողջ գիշեր և վաղ առավոտյան, սակայն, կրքերը Բաղրամյան պողոտայում հանդարտ չէին։ Ցուցարարները տարբեր խմբերով, նաև՝ ընդհանուր, քննարկում էին իրենց հետագա քայլերը։ Մի զգալի մասն առաջարկում էր մնա՛լ Բաղրամյան պողոտայում մինչև չկատարվեն իրենց ներկայացրած բոլոր երեք պահանջները՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, նաև վերանայել նախկին սակագինը և պատժել ցուցարարների հանդեպ բռնի ուժ գործադրածներին։
Մյուս մասն էլ նույնպես առաջարկում էր հավատարիմ մնալ այդ երեք պահանջներին, սակայն փոխել պայքարի մարտավարությունը, օրինակ, նստացույցը տեղափոխել Ազատության հրապարակ կամ համաձայնել Սերժ Սարգսյանի առաջարկին։
Հայտարարվեց անգամ, որ եթե որևէ մեկն առաջարկի հեռանալ Բաղրամյան պողոտայից և փոխել երեք պահանջները, ապա դավաճան է։
Մի հարցում բոլոր ցուցարարները ու համակարգող խմբի անդամները համամիտ էին՝ ցանկացած որոշում կայացվելու ժողովրդի հետ համաձայնեցնելով։
Քննարկվում էր նաև «կենդանի պատ»–ին բարիկադներից այս կողմ, այսինքն ցուցարարների մոտ բերելու տարբերակը։ Նշվեց, որ ոմանք գալիս են, նկարվում և հեռանում, ոմանք էլ հայտնի մարդու անվան տակ անցնում են բարիկադից այն կողմ և կանգնում «կենդանի պատի» մոտ։
–Սադրիչներ կան,–հայտաարել են ցուցարարները՝ ընգծելով, որ «կենդանի պատը» բարիկադներից այս կողմ բերելը բխում է սադրանքները բացառելու նպատակից։
Հիշեցնենք, որ այսօր՝ 18։00–ին, համազգային մոբիլիզացիայի կոչ է արվել Բաղրամյան պողոտայում։
7or.am