«Ոչ թալանին»–ի կոչն ամբողջ ազգաբնակչությանը. «Վաղը՝ 18:00–ին, մոբիլիզացվել Բաղրամյան պողոտայում»
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարությամբ հանդես եկան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները և ամբողջ ազգաբնակչությանը համախմբան կոչ արեցին։
–Քանի որ իշխանությունները կայացրել են այնպիսի մի որոշում, որը մեծ մասով չի բավարարում մեր ոչ մի պահանջին, մենք այսօր բոլորս մնում ենք այտեղ, և կոչ ենք անում ամբողջ ազգաբնակչությանը, վաղը՝ ժամը 18:00–ին, մոբիլիզացվել Բաղրամյան պողոտայում։ Քանի որ սա ոչ միայն Երևանի խնդիրն է, այլ՝ սկսած սահմանի ամենահեռավոր գյուղից, մինչև Երևանի կենտրոն։ Գիշերվա ընթացքում խմբերի բաժանվեք, քննարկեք հետագա գործողությունների պլանները, վաղը մեծ հանրային քննարկում է լինելու, որի ընթացքում մենք ընդհանուր հայտարարի կգանք և կշարժվենք ընդհանուրի որոշած ճանապարհով։ Մե՛նք ենք տերը մեր երկրի,–հայտարարել են նրանք։
Ոստիկանությանն էլ կոչ է արվել գիշերվա ընթացքում ոչ մի խոչընդոտ չստեղծել, քանի որ «հավաքը կրել է խաղաղ բնույթ և կրելու է մինչև վերջ»։
Իր հերթին, ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորել է ցուցարարներին տեղափոխվել օրինական դաշտ, քանի որ, նրա պնդմամբ, այս հավաքն անօրինական է։
–Այո՛, հավաքը խաղաղ է, բայց՝ անօրինական։ Հաշված րոպեների հարց է վերականգնելը Բաղրամյան պողոտայի երևեկությունը, բայց մենք չենք ուզում լարվածություն,–ավելացրել է Վ. Օսիպյանը։

7or.am