Սերժ Սարգսյանի առաջարկած լուծումը ժամանակ ձգել են համարում
Ինչպես հայտնել էինք, այսօր Սերժ Սարգսյանըհայտարարությամբ է հանդես եկել, որով առաջարկել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը լուծելու իր տարբերակը։
Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցի ժամանակ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները տեղեկանալով Սերժ Սարգսյանի այս հայտարարության մասին՝ նախ ոգևորվեցին և սկսեցին տոնել իրենց հաղթանակը։ Ցուցարարները ուրախացած պարում էին։
Սակայն, քիչ անց, կրկին կարդալով և վերլուծելով այդ հայտարարությունը՝ նրանք հայտարարեցին, որ իրենց պահանջը չի կատարվել, այսինքն ՀԾԿՀ–ի որոշումը չի չեղարկվել, այլ, ընդհամենը, կասեցվել է։Հանրահավաքի մասնակիցները սկսեցին սուլել։ Նրանք վանկարկում էին՝ չե–ղար–կե՛լ, չե–ղար–կե՛լ։
Որոշ ժամանակ հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ շարունակելու են ցույցը Բաղրամյան պողոտայում, մինչև իրենց հիմնական պահանջի՝ որոշման չեղարկման կատարումը։ Նրանք համոզմունք ունեն, որ այսպիսով իշխանություններն ընդամենը ուզում են ժամանակ շահել։
–Մեր պահանջներից ոչ մեկը չի կատարվել, մենք հիմա նշում ենք մեր ապագա հաղթանակը։ Բայց կա մի մեծ բայց՝ ոստիկանությունը հայտարարել է, որ եթե չցրվենք, ուժ են կիրառելու։ Ժողովուրդ, ցրվո՞ւմ ենք,–«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հարցրել է Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց։ Վերջինները բացականչել են՝ ո՜չ, մնում ենք մինչև վե՛րջ, չե–ղար–կե՛լ, պայ–քա–րո՛ւմ ենք։
Սերժ Սարգսյանի առաջարկած լուծումը ժամանակ ձգել են համարում
Ինչպես հայտնել էինք, այսօր Սերժ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որով առաջարկել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը լուծելու իր տարբերակը։
Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցի ժամանակ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները տեղեկանալով Սերժ Սարգսյանի այս հայտարարության մասին՝ նախ ոգևորվեցին և սկսեցին տոնել իրենց հաղթանակը։ Ցուցարարները ուրախացած պարում էին։
Սակայն, քիչ անց, կրկին կարդալով և վերլուծելով այդ հայտարարությունը՝ նրանք հայտարարեցին, որ իրենց պահանջը չի կատարվել, այսինքն ՀԾԿՀ–ի որոշումը չի չեղարկվել, այլ, ընդհամենը, կասեցվել է։ Հանրահավաքի մասնակիցները սկսեցին սուլել։ Նրանք վանկարկում էին՝ չե–ղար–կե՛լ, չե–ղար–կե՛լ։
Որոշ ժամանակ հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ շարունակելու են ցույցը Բաղրամյան պողոտայում, մինչև իրենց հիմնական պահանջի՝ որոշման չեղարկման կատարումը։ Նրանք համոզմունք ունեն, որ այսպիսով իշխանություններն ընդամենը ուզում են ժամանակ շահել։
–Մեր պահանջներից ոչ մեկը չի կատարվել, մենք հիմա նշում ենք մեր ապագա հաղթանակը։ Բայց կա մի մեծ բայց՝ ոստիկանությունը հայտարարել է, որ եթե չցրվենք, ուժ են կիրառելու։ Ժողովուրդ, ցրվո՞ւմ ենք,–«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հարցրել է Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց։ Վերջինները բացականչել են՝ ո՜չ, մնում ենք մինչև վե՛րջ, չե–ղար–կե՛լ, պայ–քա–րո՛ւմ ենք։
Գիշերը ևս նստացույցը շարունակվելու է։
7or.am