Ի՞նչ է տեղի ունենում Բաղրամյան պողոտայում. Սերժ Սարգսյանի հայտարարությունը մերժվեց (տեսանյութ, լրացված)
Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման իրականացվող բողոքի գործողությունը։
Այսօր ևս, Ազատության հրապարակից անհնազանդությաներթէ տեղի ունենալու դեպի Բաղրամյան պողոտա:
Մինչ այդ ոստիկանական ուժեր են կենտրոնացել Ֆրանսիայի հրապարակի մոտ։ Այնտեղ նաև ջրցան մեքենա է տարվել։ Ինչպես նշել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, դա արվում է հասարակական կարգը պահպանելու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին անհնազանդության երթի մասնակիցները շուրջ 30 րոպե փակել էին Մաշտոցի պողոտան։
Այս պահին ցուցարարների թիվն անընդհատ ավելանում է։
***
Բաղրամյան պողոտայում բարձր տրամադրություն է. ցուցարարները երգում են և պարում։
***
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին և բողոքի գործողության մասնակիցներին, կարծես, բավարարել է Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը։ Ցուցարարները ուրախացած պարում են։
***
Երբ ցուցարարներն իմացան, որ իրենց պահանջը չի կատարվել, այսինքն ՀԾԿՀ–ի որոշումը չի չեղարկվել, այլ, ընդհամենը, կասեցվել է, սկսել են սուլել։ Նրանք վանկարկում են՝ չե–ղար–կե՛լ, չե–ղար–կե՛լ։
***
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ շարունակելու են ցույցը Բաղրամյան պողոտայում, քանի որ իրենց հիմնական պահանջը՝ որոշման չեղարկումը չի կատարվել, և իշխանություններն ընդամենը ուզում են ժամանակ շահել։
***
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ասացին, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընթերցելուց հետո սկբնական ոգևորությունը պարզապես սխալ ընկալման արդյունք էր։
***
«Մեր պահանջներից ոչ մեկը չի կատարվել, մենք հիմա նշում ենք մեր ապագա հաղթանակը։ Բայց կա մի մեծ բայց՝ ոստիկանությունը հայտարարել է, որ եթե չցրվենք, ուժ են կիրառելու։ Ժողովուրդ, ցրվո՞ւմ ենք»,–Վաղինակ Շուշանյանը հարցրել է Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց։ Վերջինները բացականչել են՝ ո՜չ, մնում ենք մինչև վերջ, չե–ղար–կե՛լ, պայ–քա–րո՛ւմ ենք։
***
Բազմամարդ ցույցը ձգվում է մինչև Մոսկովյան փողոց, որտեղ ոստիկանները փակել են դեպի Բաղրամյան բարձրացող ճանապարհը։ Թողել են ընդամենը մի փոքր միջանք։
***
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ արեց ամբողջ ազգաբնակչությանը վաղը՝ 18:00–ին, մոբիլիզացվել Բաղրամյան պողոտայում։
Ի՞նչ է տեղի ունենում Բաղրամյան պողոտայում. Սերժ Սարգսյանի հայտարարությունը մերժվեց (տեսանյութ, լրացված)
Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման իրականացվող բողոքի գործողությունը։
Այսօր ևս, Ազատության հրապարակից անհնազանդության երթ է տեղի ունենալու դեպի Բաղրամյան պողոտա:

7or.am