Քաղաքական

27.06.2015 17:00


«Ո՛չ թալանին». «Ակցիայի մասնակիցները սադրանքների չեն տրվում»

«Ո՛չ թալանին». «Ակցիայի մասնակիցները սադրանքների չեն տրվում»

Հարգելի հայրենակիցներ, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ և իրականացվում է օրենքի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցները չեն օգտագործում ալկոհոլ խաղաղ հավաքի ժամանակ, սադրանքների չեն տրվում, աչալուրջ են և պահպանում են հանգստություն։
Մենք պատասխանատու չենք այն կարգազանց անձանց արարքների համար, ովքեր գտնվում են խաղաղ հավաքի տարաքծում։

Հ.Գ. «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, այն մասին, որ որոշ կասկածելի անձինք սկսել են հետապնդել նախաձեռնության անդամներին և խաղաղ հավաքի մասնակիցներին։ Հրավիրում ենք բոլոր իրավասու կառույցների ուշադրությունն այս փաստի վրա, հորդորում ենք չփորձել սպառնալ մեզ և գործել բացառապես օրենքի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը