ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Վիեննա՝ Իրանի միջուկային ծրագրի խնդիրները քննարկելու համար: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Վիեննա կժամանի այսօր՝ հունիսի 27-ին:
Հիշեցնենք, որ միջազգային միջնորդների «վեցնյակը»՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը, մշակում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր, ըստ որի՝ Թեհրանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման պարագայում ԵՄ-ն կդադարեցնի Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը:
Ջոն Քերրին ժամանել է Վիեննա

7or.am