Աշխարհ

27.06.2015 15:19


Մոսկովյան սննդի խանութները կարող են առանց ալկոհոլի մնալ

Մոսկովյան սննդի խանութները կարող են առանց ալկոհոլի մնալ

Ուշագրավ նախաձեռնությամբ են հանդես եկել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի ակտիվիստները: «Вести-Москва»-ի փոխանցմամբ՝ նրանք առաջարկել են արգելել մթերային խանութներում ալկոհոլային խմիչքներ վաճառել՝ տեղափոխելով վաճառքը հատուկ նախատեսված վայրեր: Ակտիվիստների կարծիքով՝ դա կօգնի կրճատել ալկոհոլի օգտագործման ծավալները:

Նշվում է, որ ազգային խորհրդարանում քննարկման առարկա դառնալու համար նախագիծը պետք է 100 հազ ստորագրություն հավաքի, և այժմ նախաձեռնողներն ակտիվ ստորագրահավաք են սկսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը