Հունիսի 26-ին, ժամը 23.08-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Անտառայինների փողոցի 1-ին կմ հատվածում «ՎԱԶ-2105» մակնիշի 03LS806 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Մ., ծնվ. 1968թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել չշահագործվող ջրանցքում: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Մ. Մ.-ը և ուղևոր Ռ. Մ.-ը (ծնվ. 1994թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի եղել Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ ջրանցքից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
«ՎԱԶ-2105»–ը հայտնվել է չշահագործվող ջրանցքում
Հունիսի 26-ին, ժամը 23.08-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Անտառայինների փողոցի 1-ին կմ հատվածում «ՎԱԶ-2105» մակնիշի 03LS806 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Մ., ծնվ. 1968թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել չշահագործվող ջրանցքում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Մ. Մ.-ը և ուղևոր Ռ. Մ.-ը (ծնվ. 1994թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի եղել
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ ջրանցքից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: