Քաղաքական

27.06.2015 07:20


Վարորդները բողոքում են. գիշերը շուրջ 120 ավտոմեքենա են տարել տուգանային հրապարակ

Վարորդները բողոքում են. գիշերը շուրջ 120 ավտոմեքենա են տարել տուգանային հրապարակ

Այս գիշեր ոստիկանները շուրջ 120 ավտոմեքենա են տարել տուգանային հրապարակ։ Այս մասին այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի ժամանակ հայտնել են հենց իրենք՝ ավտոմեքենաների վարորդները։ Նրանք հայտնել են, որ նախ իրենց և ավտոմեքենայում գտնվող մյուս անձանց են բերման ենթարկել ոստիկանություն, ապա իրենց մեքենաները տարել են տուգանային հրապարակ։

Վրդովված վարորդները պատմել են, որ թեև տարբեր օրերի մասնակցել են նստացույցին, սակայն այս գիշեր ոստիկանությունն իրենց բաժին է տարել հենց փողոցից՝ քաղաքի տարբեր հատվածներից։

–Էս պահին մոտ 80 մեքենա շարունակում է մնալ տուգանայինում։ Մեքենաների մեջ կանայք և երեխաներ էլ կային։ Մեզ ամբողջ գիշեր ոստիկանությունում են պահել։ Մեկը նստեց մեքենաս, ասեց՝ տար ոստիկանության Կենտրոնի բաժին, ասեցի՝ տանեմ, խնդիր չկա, հետո ասեց, որ հրավիրում են զրույցի։ Ասում էին՝ իբր, բարձր ազդանշան ենք տվել, բնակչության անդորրը խանգարել ենք, դրա համար են տարել։ Մենք պարզապես մեքենայի ազդանշաններով մեր աջակցությունն ենք հայտնել մեր ժողովրդին. էսօր կա՞ մի հայ, որ ցուցարարների հետ չի։ Մեքենաների մեջ «ՋԻՊ»–եր կան, տաքսիներ, մոտոցիկլներ և այլն,–պատմել են Բաղրամյան պողոտա եկած 27 վարորդները։

Նրանք ավելացրել են, որ այս պահին էլ իրենց մեքենաները գտնվում են պետական պահպանության հատուկ տարածքում, և իրենք ոտքով են հասել Բաղրամյան փողոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը