Քաղաքական

27.06.2015 00:00


Էդուարդ Շարմազանով. «Ցուցարարների և իշխանությունների ցանկությունը մեկն է»

Էդուարդ Շարմազանով. «Ցուցարարների և իշխանությունների ցանկությունը մեկն է»

Այսօր մի քանի ժամ տևած ՀՀԿ ԳՄ նիստից հետո այդ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ քննարկել են նաև ՀՀ էներգետիկ անվտանգության հարցը։

–Պետք է ասեմ, որ շատ հարգալից ենք վերաբերվում մեր քաղաքացիների խաղաղ ելույթներին և նրանց արդարացի պահանջին։ Նաև դրական ենք գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալիզմը։ Կառավարության ներկայացրած թվերն օբյեկտիվ են, բայց սա չի նշանակում, որ այլ ճանապարհներ չպետք է գտնվեն։ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի մենք ունենանք հնարավորինս կայուն էներգետիկ անվտանգության համակարգ, և որի որոշումներն ավելի ընկալելի կլինեն մեր հասարակության համար։ Անցկացվելու է աուդիտ,–հայտարարել է Շարմազանովը։

Նա նաև չի ուզում՝ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե էլեկտրաէներգիայի սակագինը բարձացնելու համար յոթ դրամն «օդից է եկել»։

–Բոլոր մասնագետների հաշվարկներով՝ այդ յոթ դրամն օբյեկտիվ է։ Ցուցարարների և իշխանությունների ցանկությունը մեկն է՝ էներեգետիկ համակարգն առողջանա, և հավելյալ ծանրություն քաղաքացիների վրա չընկնի։ Պետք է քննարկենք այդ հարցը,–հավելել է Շարմազանովը։

Նա նաև նշել է, որ Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի գործողությունում քաղաքական պայքար չի տեսնում։

–Այնտեղ քաղաքական պայքար չէ. այնտեղ պայքարը սոցիալական է։ Սա մեր քաղաքացիների՝ իրենց իրավունքների պայքարն է,–ասել է Շարմազանովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը