Գյումրիի Թատերական հրապարակում նստացույցը շարունակվում է, եւ ըստ ակտիվիստների, կշարունակվի մինչեւ երկուշաբթի, իսկ երթերն իրականացվում են ամեն օր: ԳԱԼԱ–ն հայտնում է, որ այս պահին էլ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող գյումրեցիները երթով անցնում են Գյումրու կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով «Գյումրի ոտքի», «միացեք», «մենք ենք տերը մեր երկրի»:
Միաժամանակ, ինչպես եւ երեկ, այսօր էլ քայլերթին միացել է ավտոերթ, եւ ինչպես ակտիվիստներն են նշում, այս պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ չկա համապատասխան չեղարկման որոշումը: Նրանք նշում են, թե ստեղծված իրավիճակի պատասխանատուները Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանն են։
Գյումրիում բողոքի ակցիաները շարունակվում են

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։