Լրահոս

26.06.2015 21:12


Զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Ինչպես և նշում էինք ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածություը: Այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաև ՀՀ ԶՈւ–երի զինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ: ՀՀ ՊՆ-ը ցավակցում է զոհված հայորդու հարազատներին ու ծառակիցներին և նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնա: Հատկանշական է որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը