Լրահոս

26.06.2015 23:16


Ինքնաշեն կրակող սարք, հրացանի խզակոթ` մեխանիզմով, հրացանի երկփողանի փող

Ինքնաշեն կրակող սարք, հրացանի խզակոթ` մեխանիզմով, հրացանի երկփողանի փող

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 25-ին, ժամը 20.25-ին, 1987 թ. ծնված Վասակ Ի.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք և 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:

***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 25-ին, ժամը 18.15-ին, Արկադի Հ.-ն կամավոր հանձնել է կոռոզիայի ենթարկված որսորդական հրացանի խզակոթ` մեխանիզմով, որսորդական հրացանի երկփողանի փող, պայթուցիչի բռնկիչով նռնակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը