Արդեն 5-րդ օրն է՝ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման իրականացվող անժամկետ բողոքի գործողությունը։
Այսօր նույնպես՝ ժամը 18:00–ին, Ազատության հրապարակում մեկնարկել է հավաքը, որտեղից քաղաքացիները Երևանի կենտրոնական փողոցներով իրազեկման և անհնազանդության երթ անցկացնելով՝ միանալու են Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցին։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան երթի մասնակիցների թիվն այնքան շատ էր, որ գրեթե հասել էր մինչև Մաշտոցի պողոտա. ամբողջովին դադարեցվել էր երթևեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածում։
***
Ցուցարարները վանկարկում են՝ «Մենք ուժեղ ենք միասի՛ն», «Ո՛չ թալանին»։ Բողոքի գործողության մասնակիցների թիվը շարունակ ավելանում է։
***
Ազատության հրապարակից մեկնարկեց անհնազանդության երթը։ Իսկ Բաղրամյան պողոտայում ցույցի մասնակիցները բոլոր քաղաքացիներին հորդորում են՝ մի–ա–ցե՛ք, մի–ա–ցե՛ք։
***
Երթի մասնակիցներն ինքաբուխ նստել են Մաշտոցի պողոտայում և հայտարարել են, որ ճանապարհը կբացեն մեկ ժամից։ Երթևեկությունը խաթարված է։ Ոստիկանությունը սպառնում է, որ ուժ կկիրառի։
***
Ոստիկանությունը մեծ քանակությամբ ուժեր կենտրոնացրեց Բաղրամյան պողոտայում։
***
Անհնազանդության երթի հարյուրավոր մասնակիցները Մաշտոցի պողոտայից հասան Բաղրամյան պողոտա։ Նրանք վանկարկում են՝ «Դե–պի բա–րի–կա՛դ», «Ազատ, անկախ Հա–յաս–տա՛ն»։
***
Ոստիկանները կրկին նոր ուժեր բերեցին Բաղրամյան պողոտա՝ Սահմանադրական դատարանի մոտ։ Այնտեղ է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ իր տեղակալների հետ։
***
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներն ասում են, որ իրենց բոլորովին չի բավարարում ՀԷՑ–ում անկախ աուդիտ անցկացնելու Սերժ Սարգսյանի և Մաքսիմ Սոկոլովի պայմանավորվածությունը։ Նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ իրենց պահանջը սակագնի բարձրացման որոշումը չեղարկելն է։
***
Հենց նոր ցուցարարները 100 մետր երկարությամբ եռագույն դրոշ բերեցին Բաղրամյան պողոտա՝ «Հայաստան», «Հաղթելու ենք» վանկարկումների ներքո։
***
Հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ ՀԷՑ–ում աուդիտ անցկացնելն ուշացած որոշում է, և ժողովրդի պահանջը էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելն է։
«Իշխանությունները թող լավ իմանան, որ մնալու ենք փողոցում այնքան, մինչև որոշումը չեղյալ չհայտարարվի։ Իշխանություններին տալիս ենք ժամանակ. առայժմ մեր թեման հոսանքն է, բայց չենք կարող երաշխավորել, որ ժողովրդի տրամադրությունները չեն փոխվի։ Քանի շուտ է՝ թող լուծեն այսհարցը»,–հայտարարել են «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները։
***
Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց, ինչ–որ անհատներ սկսեցին բղավել՝ առա՛ջ գնացեք, մեկը շիշ նետեց ոստիկանների ուղղությամբ, մարդիկ հոսքով գնացին դեպի ոստիկանները՝ անցնելով բարիկադների վրայով։ Ցուցարարների մեծ մասը փորձում է կանխել սադրանքները։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ հայտարարել է, որ ցուցարարների շրջանում զինված անձինք են հայտնաբերվել և բերման ենթարկվել։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բարկացած բղավում էր՝ սթափվե՛ք։ Այժմ հոգևորականներն աղոթում են։
Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց (ուղիղ միացում, լրացված)
Արդեն 5-րդ օրն է՝ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման իրականացվող անժամկետ բողոքի գործողությունը։
Այսօր նույնպես՝ ժամը 18:00–ին, Ազատության հրապարակում մեկնարկել է հավաքը, որտեղից քաղաքացիները Երևանի կենտրոնական փողոցներով իրազեկման և անհնազանդության երթ անցկացնելով՝ միանալու են Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցին։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան երթի մասնակիցների թիվն այնքան շատ էր, որ գրեթե հասել էր մինչև Մաշտոցի պողոտա. ամբողջովին դադարեցվել էր երթևեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածում։
***
Ցուցարարները վանկարկում են՝ «Մենք ուժեղ ենք միասի՛ն», «Ո՛չ թալանին»։ Բողոքի գործողության մասնակիցների թիվը շարունակ ավելանում է։
***
Ազատության հրապարակից մեկնարկեց անհնազանդության երթը։ Իսկ Բաղրամյան պողոտայում ցույցի մասնակիցները բոլոր քաղաքացիներին հորդորում են՝ մի–ա–ցե՛ք, մի–ա–ցե՛ք։
***
Երթի մասնակիցներն ինքաբուխ նստել են Մաշտոցի պողոտայում և հայտարարել են, որ ճանապարհը կբացեն մեկ ժամից։ Երթևեկությունը խաթարված է։ Ոստիկանությունը սպառնում է, որ ուժ կկիրառի։
***
Ոստիկանությունը մեծ քանակությամբ ուժեր կենտրոնացրեց Բաղրամյան պողոտայում։
***
Անհնազանդության երթի հարյուրավոր մասնակիցները Մաշտոցի պողոտայից հասան Բաղրամյան պողոտա։ Նրանք վանկարկում են՝ «Դե–պի բա–րի–կա՛դ», «Ազատ, անկախ Հա–յաս–տա՛ն»։
***
Ոստիկանները կրկին նոր ուժեր բերեցին Բաղրամյան պողոտա՝ Սահմանադրական դատարանի մոտ։ Այնտեղ է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ իր տեղակալների հետ։
***
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներն ասում են, որ իրենց բոլորովին չի բավարարում ՀԷՑ–ում անկախ աուդիտ անցկացնելու Սերժ Սարգսյանի և Մաքսիմ Սոկոլովի պայմանավորվածությունը։ Նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ իրենց պահանջը սակագնի բարձրացման որոշումը չեղարկելն է։
***
Հենց նոր ցուցարարները 100 մետր երկարությամբ եռագույն դրոշ բերեցին Բաղրամյան պողոտա՝ «Հայաստան», «Հաղթելու ենք» վանկարկումների ներքո։
***
Հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ ՀԷՑ–ում աուդիտ անցկացնելն ուշացած որոշում է, և ժողովրդի պահանջը էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելն է։
«Իշխանությունները թող լավ իմանան, որ մնալու ենք փողոցում այնքան, մինչև որոշումը չեղյալ չհայտարարվի։ Իշխանություններին տալիս ենք ժամանակ. առայժմ մեր թեման հոսանքն է, բայց չենք կարող երաշխավորել, որ ժողովրդի տրամադրությունները չեն փոխվի։ Քանի շուտ է՝ թող լուծեն այս հարցը»,–հայտարարել են «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները։
***
Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց, ինչ–որ անհատներ սկսեցին բղավել՝ առա՛ջ գնացեք, մեկը շիշ նետեց ոստիկանների ուղղությամբ, մարդիկ հոսքով գնացին դեպի ոստիկանները՝ անցնելով բարիկադների վրայով։ Ցուցարարների մեծ մասը փորձում է կանխել սադրանքները։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ հայտարարել է, որ ցուցարարների շրջանում զինված անձինք են հայտնաբերվել և բերման ենթարկվել։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բարկացած բղավում էր՝ սթափվե՛ք։ Այժմ հոգևորականներն աղոթում են։
***
Այժմ իրավիճակը կարծես հանդարտվել է։
7or.am