Լրահոս

10.11.2009 10:53

Հրանուշ Խառատյան. «Ես գտնում եմ, որ այդ արձանագրություններն արդեն իսկ նախապայմաններով են»

Հրանուշ Խառատյան. «Ես գտնում եմ, որ այդ արձանագրություններն արդեն իսկ  նախապայմաններով են»

-Ես գտնում եմ, որ Թուրքիայի կողմից նախապայմաններ արդեն դրված են՝ առնաց նախապայաման բառի։ Եվ եթե արդեն նախապայամաններով են, կարծում եմ, որ նոր նախապայմանների կարիք էլ չկա, և  Թուրքիան գործնականում կարող է և վավերացնել արձանագրությունները,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով Թուրքիայի խորհրդարանի կողմից առանց նախապայամանների հայ-թուրքական արձանագրությունների հավանական վավերացման մասին՝ ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նա նշել է, որ արձանագրությունների վավերացումից հետո Թուրքիան կարող է  Հայաստանում  ասված յուրաքանչյուր խոսք ներկայացնել որպես թշնամական գործողություն իր հանդեպ։

-Շատ արագ կսկսվի ակտիվ քարոզչություն, թե Հայաստանը  հարևանների տարածքների անձռնմխելիություն հանդեպ ոտնձգություններ ունի,  և ելնելով պայամանագրային համաձայնությունից՝ ճնշում գործադրի Հայաստանի վրա,-ասել է նա։

Ըստ Հրանուշ Խառատյանի՝ Հայաստանը պետք է շատ ակտիվ  քրոզչություն սկսի և հայտարարի, որ Թուրքիան խառնվում է իրեն  չվերաբերող գործերին։

-Պետք է հայտարարել, որ ոչ միայն չի նպաստում հարևանների միջև և Կովկոսում խաղաղության հաստատմանը, այլև ամեն կերպ խանգարում է դրան։ Մենք պետք է մեր իրական կորուստներն ու խնդիրերը ներկայացնենք, և որքան հնարավոր է՝ ակտիվ,-հավելել է ազգագրագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։