Վիճակախաղով շահած թոշակառուն իր երազած հողաթափերն է գնել
Բրիտանական Գելիֆաքսի բնակչուհի 69-ամյա Ջեյն Լյուիսը, ով «UK Lotto» վիճակախաղում4,3 մլն դոլար է շահել, առաջին հերթին նոր հողաթափեր է գնել, որոնց մասին երկար ժամանակ երազել է: Այս մասին տեղեկացնում է «The Daily Telegraph»-ը:
«Առավոտյան ես նստեցի ավտոբուս, գնացի քաղաքի կենտրոն և գնեցի ինձ մեկ զույգ հողաթափ։ Ես վաղուց էի աչք դրել դրանց վրա և փող էի հավաքում դրանք գնելու համար: Որոշեցի, որ կարող եմ ինքս ինձ ուրախացնել»,–պատմել է Լյուիսը, ով գնում է «UK Lotto»-ն դեռ 1991–ից:
Տարեց կինը նշել է, որ իր հաջորդ գնումն առանձնատուն կլինի, քանի որ վերջին 11 տարվա ընթացքում ստիպված է եղել շատ փոքր բնակարան վարձակալել՝ 1 ննջասենյակով և փոքրիկ խոհանոցով:
Լյուիսը հույս է հայտնել, որ իր նոր առանձնատանը կկարողանա իրագործել իր սերը խոհարարության, հատկապես տարբեր տեսակի թխվածքներ պատրաստելու հանդեպ։
Փողերի մի մասն էլ բրիտանուհին պատրաստվում է ծախսել 40 տարի առաջ մահացած իր որդու տապանաքարի վրա: Նա նաև հայտնել է, որ բավարարված է այն փաստով, որ իր 5 երեխաներն ու թոռներն այլևս փողի կարիք չեն ունենա:
Վիճակախաղով շահած թոշակառուն իր երազած հողաթափերն է գնել
Բրիտանական Գելիֆաքսի բնակչուհի 69-ամյա Ջեյն Լյուիսը, ով «UK Lotto» վիճակախաղում 4,3 մլն դոլար է շահել, առաջին հերթին նոր հողաթափեր է գնել, որոնց մասին երկար ժամանակ երազել է: Այս մասին տեղեկացնում է «The Daily Telegraph»-ը:

7or.am