Լրահոս

26.06.2015 15:59


Առեղծվածային դեպք Երևանում

Առեղծվածային դեպք Երևանում

«shamshyan.com»–ը հայտնում է, որ ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի թիվ 38 շենքի բակում աղջկա դի կա:

Նշված շենքի բակում հայտնաբերվել է մոտ 18-20 տարեկան աղջկա դի և, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել 16–հարկանի այդ շենքից ցած նետվելու եղանակով: Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը, ինչպես նաև այն, թե տանիքի՞ց կամ շենքի ո՞ր հարկից է նա ցած նետվել:

Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները նշված շենքի 13-րդ հարկում հայտնաբերեցին պայուսակ, և, ըստ տեղեկությունների, այն պատկանում է ինքնասպանություն գործած աղջկան:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը