«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տնօրենների խորհրդի` Մոսկվայում կայացած նիստում քննարկվել են միայն ընկերության կառավարմանն ու ներդրումներին վերաբերող հարցեր, ընտրվել են խորհրդի նախագահ ու տեղակալներ, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությանը և Հայաստանում բողոքի ցույցերին անդրադարձ չի կատարվել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը:
«Արմենպրես»-ը ՀԷՑ-ի մամուլի խոսնակին հարցրել է, թե արդյոք այս օրերին, երբ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը գտնվել է Մոսկվայում, նրան տրամադրվե՞լ է տեղեկատվություն Հայաստանում տիրող իրավիճակի մասին:
«ՀԷՑ-ի տնօրենը տեղյակ է այդ ամենից»,- ասել է Սարջանյանը:
Իսկ հարցին, թե վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում անցկացվող բողոքի ցույցերն ու Բաղրամյան պողոտայի նստացույցն ազդեցություն ունեցե՞լ են ընկերության դիրքորոշման վրա, ՀԷՑ-ի մամուլի խոսնակն ասաց, որ ընկերությունը վաղուց է հայտնել իր դիրքորոշումը, և այն անփոփոխ է:
Մամուլի խոսնակ. «ՀԷՑ-ի դիրքորոշումն անփոփոխ է»

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։