Աշխարհ

26.06.2015 20:20


Սելֆիով տարված լիտվացին պատահաբար հայտնվել է Բելառուսում

Սելֆիով տարված լիտվացին պատահաբար հայտնվել է Բելառուսում

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Բելառուսի սահմանին: Ինչպես նշվում է Բելառուսի Հանրապետության պետական սահմանային կոմիտեի պաշտոնական կայքում, սահմանապահները ձերբակալել են Լիտվայի քաղաքացուն՝ սելֆի անելու ժամանակ սահմանն ապօրինի հատելու համար:

«Ինչպես պարզաբանել է Կաունասի բնակիչը, նա իր ընկերուհու հետ մեքենայով մոտեցել է պարզեցված ստուգման անցակետին և բելառուսական տարածքի ֆոնին ֆոտոսեսիա կազմակերպել, որը որոշել է ավարտել Բելառուսի Հանրապետության սահմանային նշանի ֆոնին նկարահանած լուսանկարով: Սակայն, ուղևորվելով դեպի նշան, տղամարդը չի նկատել, թե ինչպես է հատել սահմանը», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ արածի համար լիտվացուն տուգանք են նշանակել, և փոխանցել նրան Լիտվայի պետական սահմանապահ ծառայությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը