Քաղաքական

26.06.2015 12:15


Կիսամերկ սադրիչ կանա՞յք Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)

Կիսամերկ սադրիչ կանա՞յք Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)

Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում։ Երկու կանայք, որոնց, ցուցարարների պնդմամբ, իրենք առաջին անգամ էին տեսնում, պահանջել են բռնի գործողությունների դիմել։

–Ասում էին՝ ջրի շիթ տեսաք՝ վախեցա՞ք. շշեր ունեք՝ նետե՛ք ոստիկանների վրա,–«7օր»–ին պատմել են ցուցարարները,–ասում էին՝ պայքարում եք՝ նորմալ պայքարեք, վալեյբոլ խաղալո՞վ եք պայքարում. պիոներական ճամբա՛ր եք սարքել ստեղ։

Նստացույցի մասնակիցներից մեկն էլ նշել է, թե «անկոչ հյուրերը» կիսամերկ էին, և բոլորովին բարոյական կնոջ տեսք չունեին։

Ցուցարարները պնդել են, որ այդ կանանց նպատակը սադրանք իրականացնելն էր, ինչը նրանց չի հաջողվել. բողոքի գործողության մասնակիցները սուլոցներով և վանկարկումներով հեռացրել են նրանց Բաղրամյան պողոտայից։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը