Ոստիկանության Ախուրյանի բաժնում 1943 թ. ծնված Ռազմիկ Պ.-ն հաղորդում էր տվել, որ Ախուրյան գյուղի նախկին «Գյուղ-Շին» կոչվող հիմնարկի դիմաց կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը` պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գյումրի-Արևիկ ճանապարհի 2-րդ կմ-ից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Միշա Հ.-ն՝ էլեկտրական մարտկոցով հանդերձ: Միշա Հ.-ն խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը: Կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերել են գողացածը ձեռքին
Ոստիկանության Ախուրյանի բաժնում 1943 թ. ծնված Ռազմիկ Պ.-ն հաղորդում էր տվել, որ Ախուրյան գյուղի նախկին «Գյուղ-Շին» կոչվող հիմնարկի դիմաց կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը` պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գյումրի-Արևիկ ճանապարհի 2-րդ կմ-ից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Միշա Հ.-ն՝ էլեկտրական մարտկոցով հանդերձ:
Միշա Հ.-ն խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն: