Լրահոս

26.06.2015 11:08


Կրկին վնասներ քամուց

Կրկին վնասներ քամուց

Հունիսի 26-ին՝ ժամը 08.52-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ ս.թ հունիսի 25-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ուժեղ քամուց վնասվել է 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է Բ. Գ.-ի տան տանիքը (մոտ 5 քմ):
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակից Մ.Հ.-ը:


***
Հունիսի 25-ին՝ ժամը 17.31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` Կրկեսի մոտակայքում, շենքի տանիքի թիթեղը ուժեղ քամուց պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա, վնասվել են տրոլեբուսի լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:
Պարզվել է, որ շենքի տանիքի կառուցատարերը ընկել են «ՀայՓոստ» ՍՊԸ-ին պատկանող «Դեյվո» մակնիշի 323UL64 պ/հ ավտոմեքենայի վրա. դռների ձևախախտվել է, ներսում արգելափակվել են աշխատակիցներ Ս. Ս.-ն (ծնվ. 1969թ.) և Վ. Ա.-ն (ծնվ. 1958թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացիները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Թիվ 1 համալսարանական» կլինիկա, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Փրկարարները մասնատել են տանիքի կառուցատարերը (30 և 70քմ), այնուհետև կառուցատարերն ու ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ տարածք:


***

Հունիսի 25-ին՝ ժամը 20.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 27 շենքի տանիքի երկաթյա թիթեղները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքի երկաթյա կառուցատարրերը (1 քմ):

***

Հունիսի 25-ին՝ ժամը 16.12-ին, ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել է Գյումրի քաղաքի տներից մեկի ալեհավաքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կատարել են համապատասխան աշխատանքներ:

***

Հունիսի 25-ին՝ ժամը 20.49-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում՝ ուժեք քամու հետևանքով վնսավել են Մ. Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքը (մոտ 70 քմ), Հ. Ն.-ի տան տանիքից 60 քմ, Կ. Ա.-ին պատկանող անասնագոմի տանիքին ամբողջությամբ (մոտ 90 քմ) և Գ. Ա.-ի տան տանիքից (մոտ 40 քմ) հատված. տուժածներ չկան:

***

Հունիսի 25-ին՝ ժամը 18.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Արշալույս գյուղի խաչմերուկի մոտակայքում քամու հետևանքով ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Գ.-ին պատկանող այգուց ծառը արմատախիլ է եղել և ընկել երթևեկելի հատված:
Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են երթևեկելի հատվածից:

***

Հունիսի 25-ին՝ ժամը 18.36-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում` նախկին կինոյի տան տանիքից քամու հետևանքով թիթեղը կանխվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարները թիթեղն (մոտ 2 քմ) ապամոնտաժել և տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 25-ին՝ ժամը 17.35-ին, ահազանգ ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 9-րդ փողոցի թիվ 10 տան տանիքը քամուց պոկվել և ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել է Ա. Հ.-ին պատկանող տանը կից անասնագոմի տանիքը ամբողջությամբ` 100 քմ և տան շքամոտքի տանիքը` 7 քմ:

***

Հունիսի 25-ին՝ ժամը 17.25-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի 18-րդ փողոցի թիվ 1 տան դիմաց (30 մետրանոցի դիմաց) ծառ է ընկել:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ ծառն ընկել է Նոր Խարբերդ 18–րդ փողոցի թիվ 1 տան (սեփականատեր Ա. Է.) հավաբնի տանիքի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը