Աշխարհ

26.06.2015 11:57


Ամերիկյան հեռուստաալիքը հրաժարվել է «Միսս ԱՄՆ»–ից Թրամփի հայտարարության պատճառով

Ամերիկյան հեռուստաալիքը հրաժարվել է «Միսս ԱՄՆ»–ից Թրամփի հայտարարության պատճառով

Ամերիկյան «Univision» հեռուստաալիքը հրաժարվել է «Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչների հետ համագործակցությունից: «TVNewser»-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել մրցույթի կազմակերպիչներից մեկի՝ Դոնալդ Թրամփի կողմից հունիսի 16-ին արված հայտարարությունից հետո, երբ նա հայտնել է ԱՄՆ–ում գալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, և հայտարարել, որ պատրաստվում է պայքարել Մեքսիկայից ներգաղթյալների դեմ, ովքեր, ըստ նրա, հանցագործներ և բռնաբարողներ են:

«ԱՄՆ–ը դարձել է հարթակ ոմանց խնդիրների համար։ Երբ Մեքսիկան աքսորում է իր մարդկանց, նա աքսորում է ոչ լավագույներին: Նրանք վտարում են մարդկանց, ովքեր բազմաթիվ խնդիրներ ունեն, և այդ խնդիրները նրանք բերում են իրենց հետ: Նրանք թմրանյութեր և հանցագործություն են բերում: Նրանք բռնաբարողներ են», - հայտարարել էր Թրամփը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը