Աշխարհ

26.06.2015 10:00


Սոչիի կենդանաբանական այգին չի տուժել ջրհեղեղից

Սոչիի կենդանաբանական այգին չի տուժել ջրհեղեղից

Սոչիի Ակվարիումի և ծովային այգու փոխտնօրեն Ժաննա Զազինան հայտարարել է, որ կենդանաբանական այգին չի տուժել ջրհեղեղից։

«Մենք մոտ ենք կենտրոնական շրջանին, ոչ թե Ադլերին։ Ամեն ինչ կարգին է, որևէ կենդանի չի կորել։ Այլ հարց է, որ տեղատարափի պատճառով մարդիկ չեն կարողանում հասնել մեզ մոտ»,–ասել է Զազինան՝ նշելով նաև ճանապարհների վատ դրության մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոչիի իշխանությունները սկսել են բնակիչների տարհանումը հեղեղված շրջաններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը