Լրահոս

25.06.2015 21:24


Գյումրիում անձրևի ներքո բազմամարդ երթ է

Գյումրիում անձրևի ներքո բազմամարդ երթ է

Գյումրու Թատերական հրապարակից մեկնարկել է գյումրեցիների պահանջատիրական երթը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Այս մասին հայտնում է «ԳԱԼԱ»–ն։ Քաղաքացիները քայլում են կենտրոնական փողոցներով, շարժվում դեպի Անի թաղամաս, երգում են ու վանկարկում՝ «Ո՛չ թալանին» «Միացում», «Չե՛նք վճարելու» եւ այլ կարգախոսներ:

Նրանց զայրացրել է վարչապետի այսօրվա հայտարարությունը, թե սակագնի նվազեցում չի լինելու:

Երթի մասնակիցները արձանագրում են, որ այսօր էականորեն ավելացել է պայքարին միացած քաղաքացիների թիվը, նշում են նաեւ, որ անգամ առատ տեղումները չեն խանգարի, որպեսզի գյումրեցիները պահանջատեր լինեն:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը