Լրահոս

25.06.2015 19:35


Կալանավորվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձը

Կալանավորվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել:

Ալիկ Հ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2015 թվականի մայիսի 23-ին՝ երեկոյան, անչափահաս Մ. Է.-ից տեղեկանալով նրա անչափահաս լինելու հանգամանքի մասին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության շենքի բակում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, հագուրդ է տվել իր սեռական կրքերին` անչափահասի նկատմամբ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Ալիկ Հ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը