Այսօր ևս Ազատության հրապարակում հավաք է հրավիրվել, որտեղից ցուցարարները երթով միանալու են Բաղրամյան փողոցում իրականացվող խաղաղ ցույցին։
***
Երևանում հորդառատ անձրև է և ուժեղ քամի։ Ցուցարարները, սակայն, շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում։ Մարդկանց հոսքն ավելանում է։
***
Ցուցարարներից ոմանք նստել են հորդառատ անձրևի տակ՝ ասֆալտին, մյուսներն էլ ցելոֆանե ծածկի տակ կանգնած են և վանկարկում են՝ Հա–յաս–տա՛ն, հաղ–թե–լո՛ւ ենք։
***
Այն պահին, երբ «LifeNews»–ի ռուս լրագրողուհին տեսախցիկի առաջ սկսել է պատմել Հայաստանում տեղի ունեցող բողոքի գործողությունների մասին, ցուցարարներից մեկը խլել է նրա խոսափողը և սկսել բացականչել՝ Հա–յաս–տա՛ն։
***
Ցուցարարները ծաղկեպսակ բերեցին Բաղրամյան պողոտա, որի վրա ամրացված սև ժապավենին գրված է՝ Ժողովրդի կողմից թալանչիներին։ Ցուցարարների «թափորը» ծաղկեպսակը տարավ ոստիկանական պատնեշի առաջ՝ վանկարկելով՝ օ–ղոր–մի։
***
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել է, որ որոշ ցուցարարների մոտ ավազով լի շշեր են հայտնաբերել և առգրավել: Բողոքի գործողության մասնակիցներն էլ ոմանց մոտ գարեջրի շշեր են տեսել, վերցրել են ու հանձնել ոստիկանությանը:
***
Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենք քաղաքական հարցեր չեն բարձրացնում, իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։
***
Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկաններն այս գիշեր էլ որևէ գործողություն չեն իրականացնի ցուցարարների հանդեպ։
***
Հայտարարվեց, որ Կապանում նստացույց է սկսվել։
***
Ցուցարարները երգում են և պարում։ Նրանք նաև փակել են Մոսկովյան փողոցը:
***
Հայտարարվեց, որ Արարատից դեպի Երևան ճանապարհը ցուցարարների առաջ փակել են, սակայն նրանցից ոմանց հաջողվել է հասնել Երևան և միանալ Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի գործողությանը։
***
Ցուցարարները վանկարկում են՝ «Սեր–ժիկ, հեռացի՛ր», «Մենք ենք տերը մեր երկրի», «Չի–բու–ռաշ–կա»։
***
Բաղրամյան պողոտայում հանրահավաքից հետո սկսվեց նստացույցը։
Բողոքի գործողություն Բաղրամյան պողոտայում (ուղիղ միացում, լրացված)

7or.am