Աշխարհ

26.06.2015 00:30


Նախկին ոստիկանը փոխել է սեռը Թայլանդում հանգստանալուց հետո (տեսանյութ)

Նախկին ոստիկանը փոխել է սեռը Թայլանդում հանգստանալուց հետո (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Կիրովո–Չեպեցկ քաղաքում: Իր կնոջ հետ Թայլանդում հանգիստն անցկացնելուց հետո Ալեքսանդր անունով տղամարդը, ով աշխատում էր ոստիկանությունում, և ունի աղջիկ, որոշել է փոխել իր սեռը:

Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, տղամարդ լինելը միշտ տհաճ է եղել Ալեքսանդրի համար, այդ իսկ պատճառով տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետը Ռուսաստան վերադառնալուց հետո սկսել է հորմոններ ընդունել՝ կին դառնալու համար:

«Արթնանում ես առավոտյան, նայում ես հայելու մեջ և տեսնում մարզված մարմնով գեղեցիկ տղամարդու: Եվ այդ պահին հասկանում ես, որ զզվանք է առաջացնում, զզվանք մինչև ստամոքսում ցավեր, մինչև սրտխառնոց առաջանալը, և հասկանում ես, որ ուզում ես սեփական ձեռքերով ամբողջությամբ վերափոխել քեզ», - պատմել է Ալեքսանդրան:

Նախկին ոստիկանին վիրահատել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մոտ 1,5 ամիս առաջ: Իր սեռը փոխելու համար Ալեքսանդրան ծախսել է մոտ 1 մլն ռուբլի:

Պատմել է, որ վիրահատությանը համաձայնվելուց առաջ խորհրդակցել է մի շարք բժիշկների հետ, ովքեր հաստատել են, որ նա լիովին առողջ է, սակայն տառապում է գենդերային նույնականացման խանգարումով:

«Աշխատակիցներս իմացել են իմ նոր լինելու մասին միայն գործից ազատվելու պահին: Նրանցից ոմանք պարզապես երես են թեքել ինձանից, իսկ ոմանց հետ մենք շարունակում են շփվել, ընդ որում` շատ ջերմ ենք շփվում», - պատմել է Ալեքսանդրան:

Կին դառնալուց հետո Ալեքսանդրայի կյանքը կտրուկ փոխվել է, և նա տեղափոխվել է Մոսկվա, որպեսզի հեռու մնա դատապարտումներից և բամբասանքներից:

Մեկնաբանելով նախկին ամուսնու որոշումը՝ նրա նախկին կինը հայտարարել է, որ տեղյակ չէր այդ մասին.

«Ես չգիտեմ: Այդ պահին մենք արդեն բաժանված էինք և չէինք ապրում միասին: Ես չգիտեմ՝ որտեղ է նա գտնվում: Ես իրենից ալիմենտ եմ ստանում և վերջ: Մենք գրեթե չենք շփվում»:

Ալեքսանդրան նույնպես չի սիրում պատմել իր անցյալի մասին, թեև մեծ հաճույքով պատմում է ներկա կյանքի մասին: Առավոտյան ժամերին նա վազում է, սիրով զբոսնում խանութներում և հանգիստ քնում։ Մոտ ապագայում նա պատրաստվում է իրավապահ մարմինների հետ կապ չունեցող որևէ հետաքրքիր աշխատանք գտնել և իր երկրորդ կեսին, ով իր մեջ լիարժեք կին կտեսնի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը