Աշխարհ

25.06.2015 15:24


Օբաման Սպիտակ տնից վտարել է սանձարձակ համասեռամոլին (տեսանյութ)

Օբաման Սպիտակ տնից վտարել է սանձարձակ համասեռամոլին (տեսանյութ)

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունում էր սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին։

Նա քննարկում էր նրանց հետ միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը և ԼԳԲՏ ներկայացուցիչների քաղաքացիական իրավունքները։

Հանդիպումը քիչ էր մնում՝ տապալեր բավական ակտիվ հյուրը, որը հենց սկզբից ընդհատում էր նախագահի խոսքը՝ բղավելով նրա անունը։

Օբաման զուսպ ու քաղաքավարի խնդրել է նրան հանդարտվել՝ հիշեցնելով, որ նա հյուրի կարգավիճակում է, և պետք է հավուր պատշաճի դրսևորի իրեն։

Ինչպես գրում է «Fox News»–ը, համասեռամոլը աղմկալի ձևով իր բողոքն է հայտնել երկրից ապօրինի ներգաղթյալ համասեռամոլներին, լեսբուհիներին և տրանսսեքսուալներին արտաքսելու համար։

«Սպասե՛ք մի վայրկյան։ Լսե՛ք,–փորձում էր առարկել Օբաման։–Դուք հյուր եք ինձ մոտ։ Անհարգալից է նման կերպ պահելը ձեզ, երբ հրավիրված եք ինչ–որ տեղ։ Դուք պատասխան չեք ստանա ինձանից։ Ներողություն։ Դուք պետք է ամաչեք։ Դուք նման բան չպիտի անեք»։

Այնուամենայնիվ, նախագահը կորցրել է համբերությունն ու թիկնապահներին խնդրել դուրս հանել սանձարձակ հյուրին։ ԼԳԲՏ–ի ներկայացուցիչներին դա դուր չի եկել, իսկ սրահը լքողը, որը, պարզվել է, ներգաղթյալ է, բաղվել է. «Ո՛չ մի արտաքսում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը