Լրահոս

09.11.2009 17:50

ՀԱԿ հայտարարություն

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Իջևանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ։ Ոստիկանության հիշյալ վարչության այս քայլն ապօրինի է, առանց օրենքով նախատեսված որեւէ հիմնավորման։ Ակնհայտ է, որ տվյալ դեպքում ոստիկանությունը կատարել է վարչախմբի հերթական քաղաքական պատվերը՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանին օգտվելու որպես պատգամավորության թեկնածու գրանցվելու իր սահմանադրական իրավունքից։ Իր հերթին, Սահմանադրության և օրենքի այսօրինակ կոպիտ խախտումը ցայտուն մի վկայություն է վարչախմբի թուլության ու վախի, ինչը նա ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել։ Համոզված, որ թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը անխուսափելի է լինելու, իշխանությունը որոշել է պարզապես նրան չտրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ ոստիկանության աշխատողներից եւս մի քանիսին օրինախախտ ու հանցագործ դարձնելու ճանապարհով։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ հետամուտ է լինելու քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի իրավունքների վերականգնմանը։ Որպես առաջին քայլ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժանմունքի մերժումը բողոքարկվելու է Վարչական դատարանում։

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։