Լրահոս

26.06.2015 00:13


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունիսի 26-27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:

Հունիսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 3-4 աստիճանով, 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում`

Հունիսի 26-27-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 28-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.10C (1985թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 11.20C (1988թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 24.20C:

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը