Լրահոս

25.06.2015 15:06


Բաղրամյան պողոտայում ցուցարարները խոչընդոտեցին ռուսական հեռուստաընկերության ուղիղ եթերը

Բաղրամյան պողոտայում ցուցարարները խոչընդոտեցին ռուսական հեռուստաընկերության ուղիղ եթերը
Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակվում է: Գիշերը Բաղրամյան պողոտայում անցկացրած քաղաքացիները նախաճաշում են, հյուրասիրում նաև ոստիկաններին: Սակայն ցուցարարները հետևում են և չեն մոռանում ռուսական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը:
Այդ ընթացքում ռուսական «OPT» հեռուստաընկերությանը Բաղրամյան պողոտայից փորձում էր ուղիղ եթեր դուրս գալ: Ցուցարարները մի քանի անգամ խոչընդոտեցին ռուսական հեռուստաընկերության լուսաբանումը և բանավիճեցին ռուս լրագրողների հետ ոչ օբյեկտիվ և ուղղորդված լուսաբանման համար:
Նրանք ևս մեկ անգամ ասացին, որ շարժումը ոչ ոք չի ուղորդում. Հայաստանում պայքար է գնում թալանի դեմ և հանուն իրենց իրավունքների: Ակտիվիստներից ոմանք ասացին, որ ռուսների երևակայության արդյունքն է կամ ցանկությունը շարժումն Արևմուտքի կողմից ուղղորդված լինելու մասին լուրերի տարածումը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը