Քաղաքական

25.06.2015 14:55


Ոստիկանության գործելակերպի մասին խորհրդարանական լսումները հետաձգվել են

Ոստիկանության գործելակերպի մասին խորհրդարանական լսումները հետաձգվել են

Հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովները որոշել էին հունիսի 26-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Ոստիկանության գործելակերպը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով:

Հաշվի առնելով վերջին իրադարձությունները եւ դրանց առնչությունը լսումների թեմայի հետ՝ վերոնշյալ հանձնաժողովները հարցումներ են ուղարկել համապատասխան մարմիններին եւ պաշտոնատար անձանց: Ստացված պատասխանները հնարավորություն կտան լսումների թեմայի շրջանակներում իրականացնել համակողմանի եւ արդյունավետ քննարկումներ:

Ելնելով վերոգրյալից՝ հանձնաժողովներն անհրաժեշտ են համարում հետաձգել նախատեսված խորհրդարանական լսումները:

Լսումների հետագա անցկացման մասին լրացուցիչ կտեղեկացվի:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության

միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը