Կարծիք

25.06.2015 14:41


Եթե ՀՀԿ-ն չմիանա, տեղիք կտա մտածելու, որ հենց իշխանության ներսից են գնում «մայդանամետ ինֆորմացիոն սլիվները»

Եթե ՀՀԿ-ն չմիանա, տեղիք կտա մտածելու, որ հենց իշխանության ներսից են գնում «մայդանամետ ինֆորմացիոն սլիվները»

Հունիսի 19-ից Երևանում տեղի ունեցող գործընթացները տարբեր մեկնաբանությունների առիթ են տվել համաշխարհային մամուլում, այդ թվում նաև՝ ռուսական: Ցավալի է, բայց փաստ. ռուսական կողմի լուրերում գերակշռում է դեզինֆորմացիան: Հոսանքի թանկացման դեմ ցույցերը կապում են ԱՄՆ-ի ու այլ արտաքին ուժերի հետ. խոսում են «հայկական մայդանի» մասին:

Ակտիվիստները բազմիցս նշել են, որ իրենք ոչ մի արտաքին ուժի կողմից չի ղեկավարվում, սակայն սա բավարար չէ: Բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը պետք է համապատասխան հայտարարությամբ հանդես գան ու կոչ անեն օտարերկրյա մամուլին (հատկապես ռուսական) չխեղաթյուրել ներհայաստանյան իրադարձությունները:

Եթե բոլոր խորհրդարանական ուժերը ստորագրեն այդ հայտարարության տակ, ապա կա շանս, որ, ի վերջո, ներհայաստանյան իրադարձությունները լիարժեք ու օբյեկտիվ կլուսաբանվեն: Եթե ոչ, և, օրինակ, ՀՀԿ-ն չմիանա այդ հայտարարությանը, ապա դա տեղիք կտա մտածելու, որ հենց իշխանության ներսից են գնում «մայդանամետ ինֆորմացիոն սլիվները», ինչն իր հերթին կնշանակի, որ իշխանությունը փորձում է մարդկանց արդարացի բողոքն ինչ-որ կերպ սեփական շահերի համար օգտագործել: Սա իշխանությունների հին և փորձված ոճն է, որի ժամանակ Հայաստանի քաղաքացիների ցանկացած արդար ընդվզումը ներկայացվում է որպես «ամերիկյան դավադրություն»` «հակառուսական գործընթաց»:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը