Կարծիք

25.06.2015 14:29


Ջրցանն ու մահակները չօգնեցին, հիմա էլ Սերժ Սարգսյանը գործի է դրել «ծանր հրետանին»

Ջրցանն ու մահակները չօգնեցին, հիմա էլ Սերժ Սարգսյանը գործի է դրել «ծանր հրետանին»

Երբ սրան այնտեղ տեսա, տենց էլ մտածեցի, որ եկել է «երկխոսելու»: Ջրցանն ու մահակները չօգնեցին, հիմա էլ Սերժ Սարգսյանը գործի է դրել «ծանր հրետանին»․․․

Ես և, համոզված եմ, բոլոր գիտակից մարդիկ, դեմ եմ ավելի շատ գումար վճարել, ինչ է թե հայերն ինձ թալանեն։ Ի՞նչ տարբերություն, թե ՀԷՑ-ն ում է պատկանում։ Սակագինը չպետք է փոխվի, ընկերությունն էլ պետք է կատարի իր կողմից ստանձնած պարտավորությունները և համապատասխան ծառայությունները մատուցի։

Սակագինը բարձրացնողը ՀԷՑ-ը չէ։ Ընկերությունը պարզապես հայտ է ներկայացրել, որ ավելի շատ փող աշխատի, ինչը տրամաբանական է։ Այդ ՀԾԿՀ-ն պետք է իր տեղում լիներ և մերժեր հայտը։

Թե՞ ՀԾԿՀ-ն էլ է ռուսներինը։ Չեմ զարմանա, եթե այս դհոլը դա էլ պնդի, բայց այդ դեպքում առավել ևս տարբերություն չկա, թե ՀԷՑ-ն ում է պատկանում։ Հիշեցնեմ, որ անցած տարի էլ ՀԾԿՀ-ի նախաձեռնությունով թանկացրեցին սակագինը։

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը