Լրահոս

25.06.2015 14:10


Ցուցարարները չեն պատրաստվում անսալ վարչապետի կոչին

Ցուցարարները չեն պատրաստվում անսալ վարչապետի կոչին

Ցուցարարները չեն պատրաստվում անսալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Բաղրամյան պողոտան բացելու կոչին։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Աբրահամյանի խոսքն իրենց համար «առհասարակ նշանակություն չունի»։

Շուշանյանը վարչապետին այսօր` ժամը 19-ին, հրավիրեց Բաղրամյան պողոտա՝ երկխոսության․ «Եթե այդպիսի տղամարդկություն ու խիզախություն ունի, թող գա այստեղ՝ խոսենք, թող գա, այդքանը ժողովրդի առաջ կանգնի, հարթակից ասի՝ ժողովուրդ ջան, սուբսիդավորելու ենք, ու հիմնավորված է այս ամենը»։

Ցուցարարը նշեց, որ փորձելու են փոխել պայքարի մարտավարությունը. «Որովհետև, ինչպես հասկանում ենք, չեն ուզում ուշադրություն դարձրած լինել, ու լրջության մակարդակը չեն ուզում հասկացած լինել, թե ինչքան ենք պատրաստ մնալ այստեղ»։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը