Լրահոս

09.11.2009 17:48

Էրդողանը ԱՄՆ նախագահին հորդորելու է լծվել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման գործընթացին

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հետ կայանալիք հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ղարաբաղյան հակամարտության հարցը  քննարկել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի հետ։

Հղում կատարելով «Cumhuriyyet» թերթին՝ «АПА»-ն գրում է, որ  Էրդողանը մտադիր է ղարաբաղյան հակամարտության հարցը լուծել մինչև 2010թ. ավարտը։ Հակառակ դեպքում Անկարան կդադարեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Մասնավորապես Էրդողանն Օբամային խնդրելու  է արագացնել Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացը, և պահանջելու է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան ավելի որոշակիացնեն կարգավորման հետ կապված իրենց դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ Էրդողանը Վաշինգտոն կայցելի դեկտեմբերի 7-ին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։