Աշխարհ

25.06.2015 20:04


Պատուհանից ընկած բուժքույրը «վայրէջք է կատարել» գլխավոր բժշկի «BMW»–ի վրա

Պատուհանից ընկած բուժքույրը «վայրէջք է կատարել» գլխավոր բժշկի «BMW»–ի վրա

Նախօրեին երեկոյան Մոսկվայի Փոխպատվաստման կենտրոնի 5–րդ հարկի պատուհանից ընկել է 29–ամյա մի բուժքույր։ Կոտրվածքներ ու այլ վնասվածքներ ստացած կնոջն արագ հասցրել են նույն բուժհաստատության վերակենդանացման բաժանմունք։

Բարեբախտաբար, բժիշկների հավաստմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Անկման հետևանքները որոշակիորեն մեղմել է շենքի տակ կայանված, գլխավոր բժիշկ Սերգեյ Գոթիեին պատկանող «BMW»–ն, որի տանիքին «վայրէջք է կատարել» բուժքույրը։

«LifeNews»–ի փոխանցմամբ՝ գործընկերները Վասիլիսա Մ.–ին բնութագրել են իբրև հանգիստ և պատասխանատու անձ։

Ներկայումս իրավապահ մարմինները պարզում են պատճառները, որոնք դրդել են երիտասարդ կնոջը նետվել պատուհանից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը