«Ձայն»–ի պրոդյուսերը ցանկանում է Պուտինին տեսնել նոր շոուում
«Ձայն» և «Սառա Փեյլինի Ալյասկան» հեռուստանախագծերի պրոդյուսեր Մարկ Բերնեթը հայտարարել է, որ ցանկանում է աշխարհի առաջնորդների կյանքի մասին հեռուստաշոու ստեղծել: «The Hollywood Reporter»-ի փոխանցմամբ` առաջին հյուրի կարգավիճակում Բերնեթը կցանկանար տեսնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ հետո` Ֆիդել Կաստրոյին:
«Ես ցանկանում եմ ներկայացնել երկրներն այնպես, ինչպես դրանք տեսնում են երկրների առաջնորդները, այլ ոչ թե լուրերի պրիզմայով», - հայտարարել է Բերնեթը:
Նշվում է, որ Բերնեթի նախորդ նախագիծը` քաղաքական գործիչ Սառա Փեյլինի մասին, մոտ 5 մլն հեռուստադիտող է ունեցել: Շոուի ընթացքում մարդկանց ներկայացրել էին Ալյասկայի նախկին նահանգապետի առօրյա կյանքը, երբ Փեյլինը ձկնորսությամբ էր զբաղվում, կամ կարկանդակներ թխում։

7or.am