«Միթսուբիշի»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունիսի 25-ին՝ ժամը 01.20-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Միթսուբիշի» մակնիշի 35 OP 435 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը` Ց. Ս.-ը, հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը: