Մոսկվան մեղադրել է ԵՄ–ին ռուսական ԶԼՄ–ի նկատմամբ խտրականություն կիրառելու փորձի համար
Մոսկվայի կարծիքով Եվրամիությունը փորձում է պայմաններ ստեղծել ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրականություն կիրառելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։
Գերատեսչությունում մտահոգություն են հայտնել ԵՄ–ի՝ «Կրեմլի քարոզին հակազդելու ռազմավարության» մշակման համար, և նշել, որ Արևմուտքը փոքրացնում է տարածությունը ԶԼՄ–ի ազատ աշխատանքի համար։
«Ռուս լրագրողների նկատմամբ մտցված սահմանափակող միջոցներից անմիջապես հետո ԵՄ–ն փորձում է ռուսական ԶԼՄ–ի նկատմամբ խտրականություն կիրառելու պայմաններ ստեղծել»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ–ի՝ միլիոնավոր եվրոպացիների զրկելով տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու իրավունքից՝ ԵՄ–ն կոպտորեն խախտում է ազատ խոսքի հիմնարար և ընդհանուր ճանաչում գտած իրավունքը և տեղեկատվության անարգել տարածումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ներկայացրել է, այսպես կոչված, ռուսական քարոզին հակազդելու ծրագիրը։

7or.am