Կետչուպի շշի վրա գերմանացին պոռնո կայքի հղում է գտել
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Գերմանիայում: Ինչպես տեղեկացնում է «The Verge»-ն, Դենիել Քորել անունով տղամարդը «Heinz» ընկերության կետչուպի շշի վրա QR ծածկագիր է հայտնաբերել, որը, ի զարման իրեն, պարունակել է ոչ թե արտադրողի պաշտոնական կայքի, այլ պոռնո կայքի հղում:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տղամարդը պատմել է իր խնդրի մասին՝ հայտնելով, որ անցնելով հղումով՝ կարծում էր, որ կհայտնվի արտադրողի պրոմո կայքում, որտեղ հնարավորություն կունենա կետչուպի սեփական պիտակը ստեղծել, սակայն դրա փոխարեն իր աչքի առաջ է հայտնվել պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութի «փրեվյուն»:
Գրառման մեջ Քորելը կատակել է, որ իր գնած կետչուպը, հավանաբար, նախատեսված չէ անչափահասների համար:
Տղամարդու գրառմանը արձագանքել են «Heinz» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հայտնել են, որ խնդրի պատճառը, հավանաբար, այն է, որ ընկերության պրոմո կայքի համար նախատեսված դոմենի տրամադրման ժամկետը սպառվել է, և միգուցե այն գնել են մեծերի համար նախատեսված տեսանյութերի ստեղծողները:
Ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել Քորելից և խոստացել մեկ շիշ անվճար կետչուպ ուղարկել տղամարդուն: Քորելի գրառումը մեկնաբանել են նաև պոռնո կայքի ներկայացուցիչները, ովքեր տղամարդուն անվճար բաժանորդագրություն են առաջարկել իրենց կայքում տեղադրված նյութերը դիտելու համար։

7or.am