Քաղաքական

24.06.2015 17:50


Կրկին Ազատության հրապարակից՝ Բաղրամյան պողոտա (ուղիղ միացում, լրացված)

Կրկին Ազատության հրապարակից՝ Բաղրամյան պողոտա (ուղիղ միացում, լրացված)

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությունը բողոքի երթ է նախաձեռնել Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա։

Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայում միանալու են արդեն երկրորդ օրը նստացույց իրականացնող քաղաքացիներին։

«Մնում ենք փողոցում մինչև էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի թանկացման որոշումը չեղյալ համարելը։ Յուրաքանչյուրիս ներկայությունը պարտադիր է»,–ասված է նախաձեռնության հայտարարությունում։

***

Ազատության հրապարակից ցուցարարները երթով շարժվում են Բաղրամյան պողոտա։ Մաշտոցի պողոտայում երթևեկությունը խաթարվել է, անցորդները ծափահարում են ցուցարարներին, ոմանք էլ միանում են երթին։ Ազդանշաններ հնչեցնելով՝ իրենց համերաշխությունն են հայտնում նաև վարորդները։

***

Բաղրամյան պողոտա է այցելել նաև ՀՀ ոտիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։


***

Հայտարարվել է, որ ոստիկանություն է բերման ենթարկվել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Տիգրան Մադոյանը, ով աղբաման էր տարել Բաղրամյան պողոտա։

***

Ցուցարարները վանկարկում են՝ «Հաղ–թա–նա՛կ», «Ազատ, անկախ Հա–յաս–տա՛ն», «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր»։


***

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանությունը չի պատրաստվում ուժ կիրառել, քանի դեռ ցույցը խաղաղ է ընթանում։

***

Հայտարարվեց, որ ոստիկանություն բերման ենթարկված որևէ քաղաքացի չկա։

***

Ցուցարարներին են բաժանվել քաղաքացիական հագուստով այն ոստիկանների լուսանկարները, ովքեր բռնի ուժ էին կիրառել նստացույցի մասնակիցների և լրագրողների նկատմամբ։

***

Վառեցին այդ ոստիկանների լուսանկարները և սկսեցին ոտքերով տրորել։

***

Չարենցավանից մեկնարկած ավտոերթը հասել է Երևան։

***

Հայտարարվեց, որ Հրազդանից քաղաքացիներն ավտոբուսներով գալիս են Բաղրամյան պողոտա։ Էջմիածնից արդեն հասել են Երևան։ Սպիտակ քաղաքում նստացույց է սկսվել։ Նշենք, որ Բաղրամյան պողոտայում քաղաքացիների թիվը գնալով աճում է։ Ցուցարարների հոսքն արդեն հասել է Ֆրանսիայի հրապարակ։

***

Հենց ելույթի պահին վատացավ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի ինքնազգացողությունը, և նա ուշաթափվեց։ Քիչ անց, սակայն, ոտքի կանգնեց և հայտարարեց, որ իրեն լավ է զգում։

***

Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունն էլ էր վատացել, ում շտապ օգնության մեքենայով հեռացրեցին Բաղրամյան պողոտայից։

***

Բաղրամյան պողոտայում սկսվեց նստացույցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը