ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում մահացել է պլաստիկ ֆլամինգոների ստեղծող, լեգենդար դիզայներ Դոնալդ Ֆիզերսթոունը: Ինչպես տեղեկացնում է «Associated Press»-ը, հղում անելով Ֆիզերսթոունի կնոջը, տղամարդը մահացել է Մասաչուսեթս նահանգի ծերանոցներից մեկում:
Դոնալդ Ֆիզերսթոունն առաջին պլաստիկ ֆլամինգոյին ստեղծել է 1957թ.` ներշնչվելով ամսագրերից մեկում հրապարակված թռչնի նկարով:
Պլաստիկ ֆլամինգոների արտադրությունով սկսել է զբաղվել «Union Products» ընկերությունը, որտեղ դիզայներն աշխատել է մինչև 1999թ., ինչից հետո անցել է թոշակի:
1996թ. Ֆիզերսթոունին պարգևատրել են Շնոբելյան մրցանակով. պլաստիկ թռչունը շուտով դարձել է ամերիկյան փոփ մշակույթի անբաժանելի մասը, «էվոլյուցիոն դեկորատիվ ստեղծագործություն»:
Մահացել է առաջին պլաստիկ ֆլամինգոյի հեղինակը

7or.am