«Toshiba»–ի շուրջ ծագած սկանդալը նոր թափ է հավաքում
Աշխարհահռչակ «Toshiba» ընկերության ֆինանսական հաշվետվությունների հետ կապված սկանդալը նոր թափ է հավաքում: «vestifinance»-ի փոխանցմամբ` պարզվել է, որ խախտումներն առկա են ոչ միայն ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում, այլ նաև կիսահաղորդչային ապրանքների արտադրության և համակարգիչների ոլորտում:
Այսինքն, սխալները ֆինանսական հաշվետվություններում կատարվել են ընկերության գրեթե բոլոր բիզնես մասնաճյուղերում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհամապատասխանությունները հայտնաբերվել են «Toshiba»-ի 3՝ էներգետիկ համակարգերի վրա մասնագիտացված, սոցիալական ենթակառուցվածքի լուծումների և կոմունալ ծառայությունների մասնաճյուղերի հաշվետվություններում:
Որոշ ենթակառուցվածքային նախագծերի արժեքի գնահատման հարցում թույլ տված անճշտությունների պատճառով «Toshiba»-ն հայտարարել է 2011-2013թթ. օպերացիոն եկամուտի տվյալների վերանայման մասին: Սպասվում էր, որ ցուցանիշը նվազելու է մոտ 404 մլն դոլարով: Այժմ էլ հայտնի է դարձել, որ ֆինանսական սկանդալը վերաբերում է նաև այլ մասնաճյուղերի, ինչը ստիպում է ընկերությանը ճշգրտում կատարել մինչև 444 մլն դոլարի համար:
Նշվում է, որ այժմ անկախ տնտեսական հանձնաժողովն ուսումնասիրում է ֆինանսական հաշվետվությունները կազմելու ընթացքում «Toshiba»-ի թույլ տված սխալները:

7or.am