Փարիզում ԱՄՆ դեսպանին Ֆրանսիայի ԱԳՆ են կանչել գաղտնալսումների կապակցությամբ
«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ծրագրված է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի և Փարիզում ԱՄՆ դեսպան Ջեյն Հարթլեյի հանդիպումը ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից Հինգերորդ հանրապետության նախագահին և նրա նախորդներին գաղտնալսելու հարցով։
Նախօրեին «Wikileaks» պորտալի հրապարակած տեղեկատվությամբ՝ ԱՄՆ ԱԱԳ–ն հետախուզական գործունեություն է իրականացրել Ֆրանսիայի վերջին երեք նախագահների նկատմամբ, մասնավորապես, գաղտնալսել է նրանց հեռախոսազրույցները։
Այսօր ավելի վաղ Փարիզում երկրի ԱԽ–ն շտապ նիստ էր հրավիրել։ Արդյունքում՝ Ֆրանսիայի նախագահի վարչակազմը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ «Ֆրանսիան չի հանդուրժի այնպիսի գործողություններ, որոնք կսպառնան իր անվտանգությանն ու շահերի պաշտպանությանը»։

7or.am