Քաղաքական

24.06.2015 14:03

Սփյուռքում ևս ցույցեր են սկսվել

Սփյուռքում ևս ցույցեր են սկսվել

Հենց նոր «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Բաղրամյան պողոտայում ընթացող անժամկետ նստացույցի ժամանակ հայտնել է, որ այսօր Արագածոտնի մարզում ևս բողոքի գործողություն է տեղի ունենալու ընդդեմ էլէներգիայի սակագնի բարձրացման։

–Զանգահարեցին և ասացին, որ նաև Վաշինգթոնում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց 3 հազարից ավելի մարդ սատար է կանգնել մեզ, և բողոքել է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ։ Ստրասբուրգում ևս մեծ բողոքի ակցիա է տեղի ունենում։ Գերմանիայի և Ֆրանսիայի մի շարք քաղաքներում՝ նույնպես։ Սա կոնսոլիդացիայի մեծ հարց էր, և հայ ազգը բողոքի է դուրս եկել։ Հաղթելո՛ւ ենք,–հայտարարել է Վ. Շուշանյանը։

Վրաստանում ևս ցույց է նախատեսված։

Չարենցավանում էլ ավտոերթ է տեղի ունենալու, որի մասնակիցները գալու են Երևան և միանալու Բաղրամյան պողոտայում ցույց իրականացնողներին։

Հիշեցնենք, որ Գյումրիում էլ արդեն երկրորդ օրն է նստացույցը շարունակվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։