Քաղաքական

24.06.2015 11:57


Կարմիրբերետավորները քարեր են փնտրել Բաղրամյան պողոտայի «բարիկադների» աղբամաններում

Կարմիրբերետավորները քարեր են փնտրել Բաղրամյան պողոտայի «բարիկադների» աղբամաններում

Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող ցուցարարներին է հենց նոր մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հայտարարել.

–Տեղեկություն ենք ստացել, որ այստեղ գտնվող աղբամանների մեջ քարեր կան։

Հիշեցնենք, որ այդ աղբամանները ցուցարարները տեղադրել էին որպես «բարիկադներ»։

Կարմիրբերետավորները սկսել են զննել աղբամանները և հայտարարել, որ իրոք քարեր են գտել։ Փոխարենը՝ ցույցի մասնակիցները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ դա բնակիչներից ինչ–որ մեկի շինարարական աղբն է։

Ոստիկանության այս գործողությունը ցուցարարների դժգոհությունն է առաջացրել, թեև Օսիպյանը ընդգծել է, որ նրանք պետք է ողջունեին իրենց գործողությունները, քանի որ դա բոլորի անվտանգությունից է բխում։

Այս ամենից հետո Օսիպյանը հեռացել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը