Սերժ Թանկյան. «Ոստիկանության ուժային գործողություններն ավելի շատ մարդկանց բերեցին փողոց»
«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է «Yahoo»-ի լուրը՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերի վերաբերյալ։
«Այնպիսի տպավորություն է, որ ոստիկանության ուժային գործողությունները, որոնք ուղեկցվում էին ջրցան մեքենաներով և մարդկանց ծեծի ենթարկելով, այդ թվում՝ լրագրողների, Երևանում ավելի շատ մարդկանց բերեցին փողոց: Դա խաղաղ նստացույց էր: Ոստիկանությունն իրավունք ուներ ցրել այն և մարդկանց օրինականորեն բերման ենթարկել՝ առանց անհարկի ուժ կիրառելու: Այս իրավիճակը չպետք է քաղաքականացնեն օտարերկրյա լրատվամիջոցները կամ կառավարությունները: Դա հայ բնակչության մեծ հատվածի էնդեմիկ տնտեսական մարգինալացման ոչ քաղաքական արձագանքն է: Հայաստանի կառավարությունը պետք է հնարավոր բոլոր ջանքերը ներդնի իր քաղաքացիների տնտեսական տառապանքները բարելավելու և այս ու այլ խնդիրները լուծելու համար»:

7or.am